Հայաստանում առաջարկում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը անվանափոխել ի պատիվ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի։ Այս գաղափարը հնչեցրել է սփյուռքի նախարարի նախկին խորհրդական Վրույր Փենեսյանը։
«Առաջարկվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի նոր մասնաշենքը անվանափոխել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Վստահ եմ, որ այս միտքը, ողջունելի կլինի ոչ միայն համայն հայության կողմից, այլ նաև՝ ողջ աշխարհի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փենեսյանը։
Կան նաև մարդիկ, որոնք առաջարկում են մաեստրոյի պատվին անվանափոխել Գյումրու «Շիրակ» օդանավակայանը։ Նրանք ստորագրահավաք են սկսել change.org կայքում։
«Անվանելով Գյումրու օդանավակայանը «Շառլ Ազնավուր»` կհավերժացնենք նրա անունը և նոր ճիգ կտանք Շիրակի տարածաշրջանի զարգացմանը, որի վերականգնման համար մեծ ջանքեր դրել էր հենց ինքը` Ազնավուրը»,- գրել են ստորագրահավաքի հեղինակները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը