05 10 2018

«Ֆրանկոֆոնիայի ավան»՝ Երևանում

«Ֆրանկոֆոնիայի ավան»՝ Երևանում

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հոկտեմբերի 7-ից 12-ը կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։ Ֆրանկոֆոնիայի ավանում շուրջ քսան տաղավարների կողքին Ֆրանսիան կտեղադրի իր տաղավարը, որը ստեղծվել է «հնարավորությունների ֆրանսերեն» ոգով: Այսպես է բնորոշում ֆրանսերեն լեզուն Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Վիրտուալ իրականություն, հրուշակագործության դասընթացներ, համտես, տեսախաղեր վարպետության դասեր և շատ ավելին ներկայացված կլինի Ֆրանսիայի տաղավարում, որը կգործի հոկտեմբերի 7-ից 12-ը՝ ժամը 12:00-ից 20:00-ն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ