Ռուսական «Звезда» հեռուստաընկերությունն առաջին անգամ ցույց է տվել այն սենյակը, որում ՊԱԿ-ի Արտաքին հետախուզության ակադեմիայում սովորելու տարիներին ապրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ինչպես հաղորդվում է, սենյակը ցույց է տրվել ակադեմիայի 80-ամյակին նվիրված հեռուստահաղորդման ժամանակ: «Այս սենյակում մեկ տարի ապրել է կուրսանտ Պլատովը»,-նշել է հաղորդավարը՝ հավելելով, որ Պուտինը, ինչպես և մյուս կուրսանտները, անվտանգության նկատառումներից ելնելով, կրել է կեղծ անուն: Պլատովը ՌԴ նախագահի կեղծանունն է եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը