Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետացման առնչությամբ: Այդ մասին հայտնում է AFP գործակալությունը:
Հունվեյը Ֆրանսիայից Չինաստան մեկնելուց հետո նրա մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել: Նրա կինը հայտնել է, որ նա անհետ կորել է: Աղբյուրի խոսքով՝ Մենը Ֆրանսիայում չի անհետացել:
Նշվում է, որ նա սեպտեմբերի 29-ին լքել է Ֆրանսիան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը