04 10 2018

Աբովյան փողոցի երթևեկությունը կսահմանափակվի

Աբովյան փողոցի երթևեկությունը կսահմանափակվի

Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Հորդորում են Աբովյան փողոցի նշված հատվածում զերծ մնալ մեքենաներ կայանելուց: Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանից հայցում են համաքաղաքացիների ներողամտությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ