03 10 2018

ԱԽ քարտուղարի հոր դին գտել են կախված վիճակում. Yerkir.am

ԱԽ քարտուղարի հոր դին գտել են կախված վիճակում. Yerkir.am

Հոկտեմբերի 2-ին երեկոյան սեփական տան բակում կախված են գտել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հոր մարմինը:

Գրիգորյանի հայրն ապրում էր Արցախի Ճարտար գյուղում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը:   Sputnik Արմենիային այս մասին տեղեկացրել է Գրիգորյանի մամուլի քարտուղար Արեգ Քոչինյանը։ Քոչինյանը տեղեկացրել է նաև, որ Գրիգորյանը երեկ երեկոյան, երբ ստացել է հոր մահվան լուրը, մեկնել է Արցախ:

Արցախի ոստիկանությունից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ երեկ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ դիակ կա տան բակում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Այժմ ստուգումներ են իրականացվում՝ Գրիգորյանի հոր մահվան հանգամանքները պարզելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ