Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ: Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը:
Հոկտեմբերի 8-9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը, որը անդամ երկրների ԱԳ նախարարներից բաղկացած ատյան է:
Հոկտեմբերի 9-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի ավանի բացման արարողությունը:
Հոկտեմբերի 10-ին Թումոյում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի բուն գագաթաժողովը:
Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 19.30 Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոն գալա համերգը համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների մասնակցությամբ:
Հոկտեմբերի 12-ին կավարտվեն գագաթնաժողովի աշխատանքները:
Առաջին անգամ Ֆրանկոֆոնիա միջազգային կառույցի (ՖՄԿ) շրջանակում նախատեսվելու է բիզնես ֆորում:
Ընդհանուր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչ, այդ թվում, պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կմասնակցեն 26 պետության ղեկավարներ: Իրենց մասնակցությունն են հաստատել երկու փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը