Sp1 խոշոր աստերոիդը թռչում է դեպի Երկիր մոլորակը։ Այն կմոտենա երկրագնդին հոկտեմբերի 3-ին, հաղորդել են NASA ամերիկյան տիեզերական գործակալությունում։ Երկնային մարմնի երկարությունը 70-ից 160 մետր է, ինչը համապատասխանում է ֆուտբոլային դաշտի չափերին (90-120 մետր)։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Express-ին։
Տիեզերական մարմինը շարժվում է մոտավորապես 60 000 կիլոմետր/ժամ արագությամբ։ Հոկտոմբերի 3-ին դրա և Երկիր մոլորակի հեռավորությունը նվազագույն կլինի՝ 5․87 միլիոն կիլոմետր։ Չնայած դա 15 անգամ շատ է, քան Երկիր մոլորակի և Լուսնի հեռավորությունը, աստղագետներն աստերոիդը ճանաչել են որպես մերձերկրային օբյեկտ, քանի որ հեռավորությունը հարաբերականորեն փոքր է։
SP1-ն առաջին անգամ նկատել են սեպտեմբերի 19-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը