Էներգետիկ սովի հետ այսօր ամբողջ աշխարհում, այսպես թե այնպես, առնչվում է մոտավորապես 4 միլիարդ մարդ, ընդ որում՝ մոտ 1,2 միլիարդ մարդ կամ մեր մոլորակի բնակիչներից յուրաքանչյուր 5-րդը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, չունի հասանելիություն էլեկտրաէներգիային: Փորձագիտական հաշվարկներով՝ մինչև 2050 թվականը էներգետիկ պահանջարկն ամբողջ աշխարհում կմեծանա 1,5 անգամ, ինչը կզուգորդվի գների ու սակագների բարձրացմամբ: Այս միտումները չեն կարող շրջանցել Հայաստանը, որ իր վառելիքաէներգետիկ ռեսուրսների գերակշռող մասը ներկրում է: Եվ արդեն այսօրվանից պետք է մտածել սեփական ռեսուրսներն օգտագորելու մասին: Ու քանի որ Հայաստանը չունի հանածո վառելիքա-էներգետիկ պաշարներ, ուստի պետք է օգտագործի այն ռեսուրսները, որն ունի՝ արևի, քամու, կենսազանգվածի, հիդրոթերմալ և երկրաջերմային էներգիան, կիրառի էներգարդյունավետության և էներգախնայողության ծրագրեր: Այս ուղղություններով Հայաստանը ունի հսկայական՝ դեռևս չիրացված պոտենցիալ:
Թեմային ավելի մանրամասն ծանոթանալու համար սեղմե՛ք ներքևում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը