26 09 2018

Ինգուշեթիայում ցույցի վայր են բերվել ՌԴ ազգային գվարդիայի ուժեր



Ինգուշեթիայի Սունժա քաղաքում բողոքի ակցիա է տեղի ունեցել Չեչնիային Սունժայի շրջանի հողերը փոխանցելու դեմ: Ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։ Սունժայի մշակույթի տան շենքի մոտ է հավաքվել մոտ 50 տղամարդ: Այս մասին գրել է «Кавказский узел»-ը:

Անհանգստությունները սկսվել են շրջանի ղեկավար Իսա Խաշագուլգովի հեռանալու մասին լուրերից հետո: Պաշտոնյան նշել է, որ հրաժարական է տվել, սակայն ակտիվիստների կարծիքով՝ դա կապված է շրջանի մի մասը Չեչնիային փոխանցելու հետ:

Ինգուշեթիայի ՆԳՆ-ն զգուշացրել է, որ կխոչընդոտի չարտոնված զանգվածային միջոցառումների անցկացման փորձերը: «Կազմակերպիչները և մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության»,- նշել են նախարարությունում:

Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագաս են բերվել ՌԴ ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ստորաբաժանումներ: Բացի այդ, ոստիկանական կետերն ուժեղացվել, են և լրացուցիչ ուժեր են կենտրոնացվել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ