25 09 2018

Ռուսական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Հայաստան

Ռուսական պարբերականը զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս այցելել Հայաստան

Ռուսական «Аргументы и факты» շաբաթաթերթն իր ընթերցողներին խորհուրդ է տվել, թե որտեղ կարելի է հանգստանալ նոյեմբերյան արձակուրդներին։ Ռուսական և արտասահմանյան այլ ուղղությունների շարքում, որոնք շաբաթաթերթն առաջարկել է ճանապարհորդությունների սիրահարներին, տեղ է գտել նաև Հայաստանը։ Այս մասին գրում է Rusarminfo.ru-ն։

«Եվս մեկ առանց վիզայի և ջերմ ուղղություն՝ Հայաստան: Մոսկվա-Երևան ուղիղ չվերթն արժե 12 000 ռուբլի: Քաղաքի կենտրոնում գտնվող երեքաստղանի հյուրանոցի երկտեղանոց համարում 3 գիշերակացի համար վճարը կկազմի 5800 ռուբլի: Արդյունքում ստացվում է 29 800 ռուբլի՝ երկու անձի համար», - գրում է ռուսական պարբերականը:

Նշվում է նաև, որ առավել մատչելի գներով կարելի է այցելել Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք՝ Գյումրի․ այդ դեպքում ուղևորությունը կարժենա 23 700 ռուբլի: Ռուսական պարբերականը խորհուրդ է տալիս նաև Երևանից կամ Գյումրիից հասնել Սևանա լիճ, որն ամենամեծն է Կովկասում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ