17 09 2018

Երևանն աշնանն ամենաշատ այցելվող ԱՊՀ քաղաքների թվում է

Երևանն աշնանն ամենաշատ այցելվող ԱՊՀ քաղաքների թվում է

Турстат վերլուծական ընկերությունը ներկայացրել է ԱՊՀ-ի այն քաղաքների ցանկը, որտեղ աշնանային ճամփորդություններ կատարելը շատ տարածված է, գրում է BELTA-ն:

ԱՊՀ ամենահայտնի քաղաքների ցանկը գլխավորել է Մինսկը։ 2018թ․ աշնան ամենահայտնի քաղաքների առաջատար տասնյակում են հայտնվել Երևանը, Բաքուն, Աստանան, Տաշքենդը, Քիշնևը, Դուշանբեն և Աշխաբադը։

Ռուս զբոսաշրջիկները ԱՊՀ երկրների քաղաքներում աշնանային տուրերի ընթացքում ծախսում են օրական 30-80 դոլար: Ամենամատչելի ուղևորությունները կարելի է կատարել դեպի Ղրղզստան և Ուզբեկստան, գնումների և հանգստյան օրերի տուրերի համար մատչելի քաղաքների թվում առաջատար են Աստանան և Բաքուն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ