ԱՄՆ-ի Ռայթսվիլ Բիչ քաղաքում մոլեգնում է «Ֆլորենս» փոթորիկը: Այս մասին նշվում է ԱՄՆ փոթորիկի ազգային կենտրոնի թվիթերյան էջում: Ինչպես հաղորդվում է, փոթորիկն ԱՄՆ ափերին է հասել տեղի ժամանակով 07։15-ին: Հյուսիսային Կարոլինայի մի շարք բնակավայրերում մարդկանց տարհանել են, սակայն ոչ բոլորն են հասցրել ժամանակին լքել իրենց տները: Որոշ նահանգներում, կապված բնական աղետի հետ, արտակարգ իրավիճակի ռեժիմ է հայտարարվել։ Երկրի հարավ-արևելքում չեղարկվել են գրեթե 1500 ավիաչվերթեր, գրում է РИА Новости-ն։
Օդերևութաբանները «Ֆլորենս»-ն անվանում են վերջին տարիների ամենավտանգավոր փոթորիկներից մեկը։
Ավելի վաղ «Ֆլորենս» փոթորկի պատճառով Նյու Բերնում 150 մարդ թակարդում էր հայտնվել․ բնակիչները արգելափակվել էին իրենց տներում ջրհեղեղի պատճառով:
NEW: #Hurricane #Florence has made landfall near Wrightsville Beach, North Carolina at 7:15 AM EDT (1115 UTC) with estimated maximum winds of 90 mph (150 km/h), and a minimum central pressure estimate of 958 mb (28.29"). https://t.co/tW4KeGdBFb pic.twitter.com/vzpe6MjTf9
— National Hurricane Center (@NHC_Atlantic) 14 сентября 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը