07 09 2018

Ամուլսարում չհայտնաբերված Ոզնաթուփ մեխակն ու Ապոլոն թիթեռը



Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը դիմել էր նախարարությանը՝ առաջարկելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքավայրի շահագործման համար տրված փորձագիտական եզրակացությունը և «Լիդիան Արմենիա»-ից պահանջել են որևէ աշխատանք չկատարել, մինչև նոր փորձաքննության ավարտը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանն ասել էր. «Ներգրավել ենք մասնագետների, ովքեր ուսումնասիրության ընթացքում բացահայտել են մեկ կարմիրգրքային բուսատեսակ՝ «Ոզնաթուփ մեխակ» և մեկ կենդանական աշխարհի ներկայացուցիչ՝ թիթեռ, «Ապոլոն» անունով: Նրանց վրա ազդեցության թույլատրելիությունը չի գնահատվել ... Մի թիթեռի առկայությունն էլ բավական է, որ մենք փորձաքննության ուժը կորցրած ճանաչելու առաջարկով հանդես գանք»:

Սեպտեմբերի 9-ի ասուլիսում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ աշխատանքային խումբն ուսումնասիրություն է կատարել, որը հերքում է այդ հատվածում նման թիթեռի ու բուիսատեսակի առկայությունը:

Ի դեպ, ուշագրավ է այն, որ Արթուր Գրիգորյանը նշել էր, թե իրենք բոլոր մյուս փաստերից նշում են այն փաստերը, որոնք ամբողջությամբ հիմնավորված են: Այնինչ նախարարությունը դրանք հերքել է մասնագետների մեկ այցով իսկ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ