30 03 2024

Տավուշի մարզի զինկոմիսարիատները բոլոր տղամարդկանց ուղարկում են ծանուցումներ․ ահազանգ

Տավուշի մարզի զինկոմիսարիատները բոլոր տղամարդկանց ուղարկում են ծանուցումներ․ ահազանգ

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2018թ. սրանց քայլերի հաջորդականությունը միշտ ուղղված է ընդդեմ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի, այն է՝ հանձնել թշնամուն Արցախը և ՀՀ տարածքները` դավադրաբար ու նենգ ճանապարհներով։ Եվ ահա հերթական ստոր քայլը, որը արդեն մի քանի օր է ջանասիրաբար իրականացվում է Տավուշի մարզի սահմանամերձ քաղաքների և գյուղերի տղամարդկանց հանդեպ։ Զինկոմիսարիատները բոլոր տղամարդկանց ուղարկում են ծանուցումներ, որպեսզի ներկայանան և մասնակցեն մեկամսյա զորահավաքներին։ Այդ կերպ այս խունտան փորձում է թշնամու կողմից մոտալուտ հարձակման համար ապահովել առանց դիմադրության ճակատ։ Այս ամենի մասին այսօր ուղիղ եթերով կխոսեմ և ավելի մանրամասն կներկայացնեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ