03 09 2018

Մահացել է զինծառայող Վանիկ Գևորգյանը

Մահացել է զինծառայող Վանիկ Գևորգյանը

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ-ից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ