01 09 2018

121 հայ զինծառայող վերադարձավ Աֆղանստանից

121 հայ զինծառայող վերադարձավ Աֆղանստանից

Այս շաբաթ ԱՄՆ դեսպանատան Պաշտպանության կցորդի գրասենյակի և Պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները ողջունել են Աֆղանստանում վեցամսյա ծառայությունից հետո Հայաստան վերադարձած 121 հայ զինվորներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Հայաստանը 2008թ. ի վեր աջակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերին առաքելությանը` օգնելով ապահովել, որպեսզի Աֆղանստանը չդառնա ահաբեկչության համար ապահով ապաստան:

Հայ զինվորները հայրենիք վերադարձան Վաշինգտոնի Լյուիս-Մակչորդ համատեղ բազայում տեղակայված ԱՄՆ օդային ուժերի 446-րդ օդային շարժունակության թևի կողմից իրականացվող C-17 Globemaster III ինքնաթիռի թռիչքով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ