Երևանի կենդանաբանական այգին անցնում է աշխատանքների կազմակերպման աշնանային ռեժիմին:
Կենդանաբանական այգուց հայտնում են, որ այգին կշարունակի գործել առավոտյան ժամը 09:00-ից (բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ Կենդանաբանական այգին բացվում է 11:00), սակայն երեկոյան կփակվի մեկ ժամ շուտ՝ 21:00 :
Այգու տոմսարկղը բաց կլինի մինչև 20:00-ը։
Հիշեցնենք, որ Կենդանաբանական այգին անվճար մուտք է ապահովում մինչև 3 տարեկան երեխաների, 70-ից բարձր անձանց, հաշմանդամության կարգ ունեցող անձանց, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար՝ խմբային այցերի դեպքում:
Իսկ կրթօջախների սաներին խմբային այցերի տոմսերը, անկախ շաբաթվա օրից, տրամադրվում են Այգում գործող մուտքի տոմսի նվազագույն սակագնով՝ 200 դրամով, եթե առկա է նախօրոք լրացված և հաստատության տնօրենի կողմից հաստատված ձևաթուղթը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը