ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն օգոստոսի 31-ին՝ լրագրողների հետ զրույցում, հայտնեց, որ սեպտեմբերին սպասվում է բավական տաք եղանակ, մոտավորապես կլինի այնպես, ինչպես օգոստոսին էր:
«Օդի միջին ամսական ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի մոտ 2 աստիճանով, տեղումները կլինեն նորմայի սահմաններում, այսինքն՝ տեղումները սեպտեմբերին շատ քիչ են լինելու»,-նշեց նա։
Ըստ Սուրենյանի՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի նախալեռնային գոտիներում ցերեկային ջերմաստիճանը հիմնականում ամսվա ընթացքում տատանվելու է +33 – +35–ի սահմաններում, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց ձորի լեռնային բնակավայրերում ցերեկային ժամերին հիմնականում օդի ջերմաստիճանը տատանվելու է +27-ից +30–ի սահմաններում, Լոռու մարզում ցերեկային ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +28-ից +31-ի սահմաններում։
Տավուշում ցերեկային ջերմաստիճանը կրկին բավական բարձր է, ցածրադիր գոտիներում ցերեկը սպասվում է +30, +35 աստիճան տաքություն: Սյունիքի մարզում ցերեկային ջերմաստիճանը կտատանվի +34-ից +35 աստիճանի հատվածում: Սուրենը նշեց, որ Երևանում սեպտեմբերին հիմնականում օդի ջերմաստիճանը կտատանվի +34-ից +35 աստիճանի սահմաններում։
Ինչ վերաբերում է հոկտեմբերին, տեղումների քանակը նորմայից բարձր է լինելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը