Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա զինված ավազակային հարձակման վերաբերյալ:
Հարձակման հետևանքով վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Արման Մկրտումյանը ստացել է ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածք, նա հրաժարվել է հոսպիտալացվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 28-ին դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել վճռաբեկ դատարանի նախկին նախագահի առանձնատան տարածք: Մեկ անձ ձերբակալվել էր, և միջոցառումներ են ձեռնարկվում մյուս 2 անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը