27 08 2018

Նոր Գյուղի դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

Նոր Գյուղի դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սերյոժա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Մարզպետը հիշեցրել է, որ ըստ գործող կարգի, տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում 3-օրյա ժամկետում դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ և մարզպետարանի հաստատմամբ՝ հայտարարվում է մրցույթ՝ թափուր պաշտոնը համալրելու համար:

«Ես երաշխավորում եմ մրցույթի՝ արդար և թափանցիկ անցկացումը և հորդորում տվյալ պաշտոնի պահանջներին համապատասխանող թեկնածուներին հետևել իրադարձություններին, դիմել մրցույթին՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերն ու դպրոցի զարգացման ծրագիրը: Կոտայքում բարեփոխումներն արդեն տեղի են ունենում»,-հավելել է Ռ. Պետրոսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ