27 08 2018

Պակիստանի երկու քաղաքացիներ փորձել են հատել հայ-թուրքական սահմանը

Պակիստանի երկու քաղաքացիներ փորձել են հատել հայ-թուրքական սահմանը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած երկու անձի են ձերբակալել:

Այս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Ծառայության ընթացքում սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է երկու անհայտ անձի, ովքեր փորձել են լողալով անցնել Արաքս գետը:

Մի քանի ժամ անց անհայտ անձինք հատել են պետական սահմանը և փորձել են թաքնվել Հայաստանի տարածքում: Ռուս սահմանապահներին հաջողվել է հետապնդել սահմանախախտներին և ձերբակալել նրանց: Ձերբակալման ընթացքում սահմանախախտները փորձել են դիմադրել, սակայն սահմանապահները կարողացել են չեզոքացնել նրանց:

Հարցման արդյունքներով պարզվել է, որ սահմանախախտները Պակիստանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին, որոնք կպարզեն հայ-թուրքական սահմանը խախտելու նպատակները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ