Հայաստանի ամենաուժեղ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը դարձել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։
Եվրոպայի՝ Շվեյցարիայում տեղի ունեցող առաջնության միավորներով մրցում մրցաձևի (40 կմ, 200 շրջան) եզրափակիչ փուլում Էդգար Ստեփանյանը հաղթել է 98 միավորով: Երկրորդ տեղում Մատեո Դոնեգան է՝ 92 միավորով, իսկ երրորդ հորիզոնականում՝ Բրայան Բուսաերը Բելգիայից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը