22 08 2018

2018թ․ ամենաբարձր վարձատրվող դերասանները

2018թ․ ամենաբարձր վարձատրվող դերասանները

Ամերիկացի դերասան Ջորջ Քլունին գլխավորել է Forbes-ի վարկածով 2018 թվականի աշխարհի ամենաշատ վարձատրվող դերասանների ցանկը, որը հրապարակվել է ամսագրի կայքում, գրում է Ведомости-ն։ Ցանկի բոլոր դերասանների ընդհանուր եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել է 748․5 միլիոն դոլար։

Ցանկի առաջին հորիզոնականում Ջորջ Քլունին է։ Ամսագիրը նրա տարեկան եկամուտը գնահատել է 239 միլիոն դոլար։ Ինչպես հաղորդվում է, Քլունին եկամուտ է ստացել նաև իր Casamigos Tequila ընկերության վաճառքից, շնորհիվ որի դերասանը հարստացել է 233 միլիոն դոլարով։

Երկրորդ հորիզոնականում 124 միլիոն դոլար եկամուտով Դուեյն Ջոնսոնն է։ Առաջատար եռյակը եզրափակում է Ռոբերտ Դաունի կրտսերը՝ 81 միլիոն վարձատրությամբ։ Նրան ամենամեծ եկամուտը բերել է «Վրիժառուները․ անսահմանության պատերազմ» ֆիլմում կերտած դերը։

Marvel ֆիլմն օգնել է մեծացնել Քրիս Հեմսվորթի եկամուտը, ով 64․5 միլիոն դոլար վարձատրությամբ չորրորդ հորիզոնականում է։ Նրան հաջորդում է Ջեքի Չանը, ով վերջին մեկ տարում 45․5 միլիոն դոլար է վաստակել։ Առաջատար տասնյակի երկրորդ հնգյակում են Ուիլլ Սմիթը, Աքշայ Քումարը, Սալման Խանը, Ադամ Սենդլերը և Քրիս Էվանսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Forbes-ը հրապարակել էր ամենաշատ վարձրատրվող դերասանուհիների ցանկը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ