19 08 2018

ԱՄՆ-ում տնօրենները շարքային աշխատողներից 312 անգամ բարձր են վարձատրվում

ԱՄՆ-ում տնօրենները շարքային աշխատողներից 312 անգամ բարձր են վարձատրվում

Ինչպես վկայում է Տնտեսական քաղաքականության ամերիկյան ինստիտուտի զեկույցը, ԱՄՆ-ի խոորագույն ընկերությունների տնօրենների աշխատավարձը շատ ավելի մեծ է շարքային աշխատակիցների աշխատավարձից։ Եթե 1965 թվականին տարբերությունը 20 էր, ապա 2017 թվականին այն հասել է 312-ի, գրում է Коммерсантъ-ը։

Զեկույցում վերլուծվել է 350 խոշորագույն ընկերությունների գլխավոր տնօրենների և շարքային աշխատակիցների աշխատավարձերի հարաբերակցությունը 1965-ից 2017 թվականների ընթացքում։ Եթե 2010 թվականին տնօրենները 226 անգամ բարձր աշխատավարձ էին ստանում, ապա 2017 թվականին տնօրենների միջին աշխատավարձը 312 անգամ է գերազանցել շարքային աշխատակիցների միջին աշխատավարձը։

Համենայն դեպս, այսպիսի տարբերությունը ռեկորդային ցուցանիշ է։ 1999 թվականին այն կազմել է 360, 2006-ին՝ 327։

Ընկերությունների տնօրենների աշխատավարձը 2017 թվականին բարձրացել է միջինում 17․6%-ով՝ հասնելով 18․9 միլիոն դոլարի։ Շարքային աշխատակիցների աշխատավարձերը գրեթե անփոփոխ են մնացել՝ բարձրանալով ընդամենը 0․3%-ով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ