Ուրուգվայի նախկին առաջնորդ Խոսե Մուխիկան, ում համեստ կենսակերպի համար անվանել են «աշխարհի ամենաաղքատ նախագահը», հրաժարվել է սենատորի թոշակից։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով BBC-ին։
Նա 2015 թվականին աշխատել է Ուրուգվայի Սենատում՝ զբաղեցնելով այդ պաշտոնն այն բանից հետո, երբ ավարտվել է նրա նախագահական ժամկետը։ Օգոստոսի սկզբին նա լքել է սենատորի պաշտոնը։ Նշվում է, որ նա կարող էր մնալ սենատորի պաշտոնում մինչև 2020 թվականը, սակայն այդ քայլին չի դիմել՝ թոշակի անցնելու խնդրանքով նամակ գրելով։
Այս պահին Մուխիկան 83 տարեկան է։ Նա 14 տարի անց է կացրել ռազմական բանտերում։ Հայտնի է իր համեստ ապրելակերպով։ Նախագահական պաշտոնավարման ողջ ժամկետի ընթացքում և դրանից հետո նա իր կնոջ հետ ապրել է երկրի մայրաքաղաքից՝ Մոնտեվիդեոյից, ոչ հեռու գտնվող իր ագարակում։
Մուխիկան բարեգործության է հատկացրել իր աշխատավարձի մոտ 90 տոկոսը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը