17 08 2018

Երևանից նոր կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն

Երևանից նոր կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ` օգոստոսի 17-ին  տեղի է ունեցել տրանսպորտային միջոցների գնահատում։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետև կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Երևան-Ալավերդի (ներառյալ Ջիլիզա համայնքը), Երևան-Նոյեմբերյան ուղղություններով, ինչպես նաև տրանսպորտային կապ կհաստատվի Դիլիջան և Վանաձոր համայնքների միջև։ 

Բացի դրանցից, Երևան-Մերձավան թիվ 205 երթուղին համալրվել է ևս մեկ տրանսպորտային միջոցով, իսկ Երևան-Էջմիածին երթուղու երեք մեքենաներ փոխարինվել են նոր տրանսպորտային միջոցներով։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ