Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մտադիր է նոր կուսակցություն հիմնել, այդ մտադրության մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հայրենակի'ց, ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն(ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, որ մեր ջանքերով ստեղծվող Հայաստանը լինելու է բարձր և զարգացած մշակույթով գիտաարդյունաբերական համալիր` ընդարձակվող սահմաններով և հայրենադարձությամբ:
Համապատասխան տեղեկատվությունը կտրվի ժամանակին»:
Նշենք, որ այդ անունով միություն արդեն իսկ կա, որի անդամ է ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը