08 08 2018

Հրապարակվել է Ադրբեջան այցելած հայ բլոգերի ֆիլմն Ադրբեջանի մասին



Վերջերս Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մովսեսովը հրապարակել է «Ամբողջ ճշմարտությունն Ադրբեջանի մասին. կոնֆլիկտի պատմությունը» վերնագրով Ադրբեջանի մասին ֆիլմը:

«Խոստացել եմ ձեզ ասել ճշմարտությունը, ասում եմ: Հնարավոր է, որ այս տեսահոլովակի պատճառով ավելի շատ խնդիրներ ունենամ, չնայած նրան, որ Ամերիկա չեմ հայտնագործում: Ինչպես հասկացաք, հիմա ապրում եմ Երևանում: Տեսանյութի անվանումը չի փոխանցի այն ամենը, ինչ տեղի է ունենում, բայց ես փորձել եմ գոնե մասամբ փոխանցել դա: Կարդացե՛ք տողատակերը: Տեսահոլովակը կարող է հարվածի տակ ընկնել, սակայն այդ դեպքում նրանք ևս մեկ անգամ կապացուցեն, որ ես ճիշտ եմ: Սա կոնֆլիկտի և Ադրբեջան իմ անձնական ուղևորության պատմությունն է, ավելի ճիշտ՝ այդ ուղևորության հետևանքները:

Հույս ունեմ,որ սա ավարտն է: Այս թեման այլևս չի հետաքրքրում ինձ: Կարճ ասած՝ սիրտս խառնում է: Շուտով ամեն ինչ կհարթվի: Գրկում եմ բոլորիդ»,- գրել է բլոգերը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ