The Outline պարբերականի հեղինակը թվիթերյան իր էջում հեգնանքով է արձագանքել New York Times-ի այն հրապարակմանը, որով երկրագնդի ամենահարուստ մարդուն՝ Ջեֆ Բեզոսին, նորաձևության կուռք են անվանել: Որպես հաստատում՝ նա լուսանկարների շարք է ներկայացրել, որոնք ապացուցում են՝ պատմության մեջ ամենահարուստ գործարարը ոճային մարդու չափանիշ լինելուց շատ հեռու է, հայտնում է Lenta.ru-ն:
Լրագրողին աջակցել են իր գործընկերները Mashable-ից՝ հիշելով Բեզոսի ամենաանճաշակ և անդեմ հանդերձանքները, որոնցով հայտնի գործարարը ներկայացել է հանրությանը կամ սոցիալական կայքերի լուսանկարներում: Մասնավորապես, Mashable-ի հեղինակը հիշեցրել է, թե ինչպես է մի անգամ Բեզոսը լսարանի առջև կանգնել մոխրագույն որսորդական շորտերով: Բացի այդ, նա հիշեցրել է Բեզոսի այլ «կասկածելի» հանդերձանքներ ևս:
Հեղինակները հանգել են այն եզրակացությանը, որ Բեզոսը շատ հեռու է նորաձևության կուռքի կարգավիճակից:
Բեզոսը Amazon ընկերության ղեկավարն է: Հիշեցնենք, որ նա ճանաչվել է ժամանակակից պատմության ամենահարուստ մարդը: Հուլիսի 16-ի դրությամբ նրա ունեցվածքը կազմում է ավելի քան 150 միլիարդ դոլար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը