Գերմանիայում ճանճը խանգարել է մինի դոմինոյի քարերի շղթայի անկման համաշխարհային ռեկորդ սահմանել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում տալով Der Spiegel-ին:
Նիդդա քաղաքում խանդավառների խումբը փորձել է համաշխարհային ռեկորդ սահմանել և քանդել դոմինոյի քարերի ամենաերկար շղթան։ Պատրաստությանը մասնակցել է մոտ 20 մարդ։ Շղթայի ստեղծումը 2 շաբաթ է տևել, սակայն ճանճը խանգարել է նրանց ծրագրերի իրականացմանը։
«Քարերը ճկույթ մատի եղունգի չափ են: Ճանճը ռեակցիայի մեկնարկը ժամանակից շուտ տվեց, և մենք ժամանակ չունեինք բոլոր հատվածները վերականգնելու»,-հայտարարել է միջոցառման կազմակերպիչ Պատրիկ Սիները։
Այնուամենայնիվ, մասնակիցների ջանքերն իզուր չեն եղել։ Նրանց հաջողվել է նախատեսված 600 000-ի փոխարեն քանդել 569 229 քարերից բաղկացած շղթան: Գործընթացը 15 րոպե է տևել և դարձել է Գերմանիայում ամենաերկար շղթայական ռեակցիան։ Նախորդ ռեկորդը կազմել էր 538 000 քար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը