02 08 2018

Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին

Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսին

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է օգոստոս ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +26…+27°C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +39…+40°C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +15…+17°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` +12…+13°C միջին բացարձակ առավելագույնը` +37…+39°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8…11 մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16…+18°C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +32…+36°C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +5…+8°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` +3…+7°C, միջին բացարձակ առավելագույնը` +25…+32°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30…46 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16…+19°C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +32…+35°C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +7…+10°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` +3…+7°C, միջին բացարձակ առավելագույնը` +27…+30°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 40…60 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +19…+22°C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +35…+39°C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +6…+11°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` +8…+12°C, միջին բացարձակ առավելագույնը` +30…+32°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30…55 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +26…+27°C, լեռնային շրջաններում` +18…+20°C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև` +38…+39°C, լեռնային շրջաններում` +28…+33°C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` +15…+17°C, լեռնային շրջաններում` +5…+10°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` +12…+13°C, լեռնային շրջաններում` +5…+6°C, միջին բացարձակ առավելագույնը` նախալեռնային շրջաններում +35…+38°C, լեռնային շրջաններում` +27…+28°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ(նորման` նախալեռնային շրջաններում 9…20 մմ, լեռնային շրջաններում 26…30 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +25…+26°C, նախալեռնային շրջաններում` +17…+19°C, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +39…+40°C, նախալեռնային շրջաններում` +32…+35°C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` +13…+15°C, նախալեռնային շրջաններում` +5…+10°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` +11…+15°C, նախալեռնային շրջաններում` +5…+8°C, միջին բացարձակ առավելագույնը` հովտային շրջաններում +35…+37°C, նախալեռնային շրջաններում` +29…+31°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 8…30 մմ, նախալեռնային շրջաններում 15…40 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +26…+270C. որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը ` մինչև +39…+40 °C, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +13…+15°C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` +13°C, միջին բացարձակ առավելագույնը` +37°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8…10 մմ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ