ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որը Հայաստանում մեղադրվում է սահմանադրական կարգի տապալման համար, չի դիմել կազմակերպությանը՝ այդ իրավիճակի կարգավորման հարցում որևէ աջակցություն տրամադրելու խնդրանքով: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ շփվում է Խաչատուրովի հետ ծառայողական հարցերով և քննարկում ստեղծված իրավիճակը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Խաչատուրովը խնդրել է ստեղծված իրավիճակում աջակցության մասին՝ Սեմերիկովն ընդգծել է. «Նման որևէ դիմում բացարձակապես չի եղել»:
Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարությունը տեղեկություններ չունի այն մասին՝ արդյոք Հայաստանը պաշտոնապես հարցում է ներկայացրել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնից գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը