26 07 2018

«Սևան» ազգային պարկի տնօրենը խմել է լճի կանաչ ջրից

«Սևան» ազգային պարկի տնօրենը խմել է լճի կանաչ ջրից

«Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլոյանը հուլիսի 26-ին Սևանա լճում փորձարկում է արել և հայտարարել, որ ջուրն ամենևին էլ վտանգավոր չէ, ինչպես բնապահպաններն են ահազանգում: Վահե Գուլոյանը անձամբ է լճից բաժակով ջուր վերցրել լճից և խմել:

«Որևիցե վտանգավոր բան չկա, ժողովուրդ ջան, հիմա այս ամբողջը խմելու եմ, և առաջիկայում հրապարակում կլինի, որ դրանից ինձ ոչինչ չի եղել»,- նշում է նա տեսաուղերձում:

Վահո Գուլոյանը հայտնել է, որ համացանցում ապատեղեկատվություն է տարածվել ջրի վտանգավոր լինելու հետ կապված:

Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Սևանա լճում ազոտի ու ֆոսֆորի հետ կապված ուսումնասիրություն է իրականացվել, ցուցանիշները նորմայի մեջ են, բայց մի քանի գործոններ կան այս պահին, որ գումարվել են իրար: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ