Ամառային զորակոչը երկարաձգվում է:
Կառավարության հուլիսի 26-ի նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` առաջարկվում է 2018 թվականի ամառային զորակոչն ավարտել օգոստոսի 11-ին:
Նախարարի խոսքով` զորակոչի ժամկետի երկարաձգումը պայմանավորված է զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման և փորձաքննության, հանրակրթական ծրագիրը չավարտած և 18 տարին լրացած անձանց տարկետումների տրամադրման գործընթացը լիարժեք իրականացնելու անհրաժեշտությամբ:
Դավիթ Տոնոյանն ասաց, որ զորակոչի ժամկետի երկարաձգումը չի ազդում զորացրումների գործընթացի վրա, վերջինս ավարտին կհասցվի հուլիսի 31-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը