Հուլիսի 25-ին, ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են: Նախնական տվյալներով 2 քաղաքացի հոսպիտալացվել է ԲԿ, ևս մեկ քաղաքացի տեղափոխվել է ԲԿ քաղաքացիների ուժերով:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը