24 07 2018

Երևանը՝ ԱՊՀ զբոսաշրջային ամենահայտնի քաղաքների ցանկում

Երևանը՝ ԱՊՀ զբոսաշրջային ամենահայտնի քաղաքների ցանկում

«ՏուրՍտատ» վերլուծական գործակալությունը կազմել է ամառային հանգստի համար ռուս զբոսաշրջիկների շրջանում ԱՊՀ ամենահայտնի քաղաքների ցանկը: Երևանը հայտնվել է ցանկի 4-րդ հորիզոնականում։ 

Մասնագետները քաղաքները դասակարգել են՝ ըստ այս տարի ՌԴ քաղաքացիների զբոսաշրջային այցելությունների, և հետազոտել են դրանք: Վարկանշային ցանկի առաջին հորիզոնականում Բաքուն է, երկրորդ տեղում՝ Մինսկը, եռյակը եզրափակում է Ալմաթին: Ցանկում չորրորդ հորիզոնականում գտնվող Երևանին հետևում են Աստանան, Բիշքեկը, Տաշքենդը, Քիշնևը, Դուշանբեն և Աշխաբադը:

 

Կենտրոնի տվյալներով՝ զբոսաշրջիկներն ԱՊՀ երկրների քաղաքներ են ժամանում միջինում երկու օրով: Ռուս զբոսաշրջիկներն ԱՊՀ երկրների քաղաքներում և հանգստավայրերում բնակության և սննդի համար օրական ծախսում են միջինում 50-100 դոլար: ԱՊՀ-ում ամենաէժան ամառային տուրերը զբոսաշրջիկներն ընտրում են Քիշնևում և Բիշքեկում, իսկ հանգստյան օրերի և շոփինգ-տուրերի համար առաջատար տեղում են Բաքուն և Աստանան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ