23 07 2018

Ոստիկանությունը խառնվել է, բայց կռվողների թիվը մեծ էր



ՀՀ ոստիկանությունը կրկին անդրադարձել է հուլիսի 18-ին Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցած միջադեպին և տեսանյութ հրապարակել:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«SOS» հաղորդաշարի հեղինակ Հայկ Բարսեղյանը իր «ֆեյսբուքյան» էջում անդրադարձել է օրերս Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցած միջադեպին։ Ի թիվս բարձրացված հարցերի՝ նշել է, որ 15 ոստիկանի ներկայությամբ ծեծել են բնապահպաններին և ոստիկանները չեն միջամտել։

Նշենք, որ դեպքի վայրում՝ Հաղարծին գյուղում, ոստիկանները ձեռնարկել են իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ, սակայն միջադեպին մասնակցել են ոստիկանների թվին մի քանի անգամ գերազանցող անձինք։

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրասվել։ Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Դիլիջանի քննչական բաժին՝ նախաքննության»:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա էին իրականացրել Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա և ծեծկռտուք էր սկսվել նրանց ու բնակիչների միջև: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ