22 07 2018

Ինչպե՞ս և որքա՞ն գումարով կարելի է գնել տարբեր երկրների քաղաքացիություն

Ինչպե՞ս և որքա՞ն գումարով կարելի է գնել տարբեր երկրների քաղաքացիություն

Bloomberg գործակալությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիությունը կարելի է ստանալ՝ ներդրում անելով նրանց տնտեսությունում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ցանկում ներառվել է 10 պետություն, որից 8-ը, Արժույթի միջազգային հիմնադրամի որակավորմամբ, օֆշորային գոտի է համարվում, սակայն գործարարների մեծամասնությունը քաղաքացիություն է գնում այլ պատճառով:

«Եթե դուք զբոսանավ և երկու ինքնաթիռ ունեք, ապա հաջորդ բանը, որ պետք է անեք, Մալթայի անձնագիր ունենալն է: Դա կարգավիճակի վերջին խորհրդանիշն է: Մենք հաճախորդներ ունենք, ովքեր պարզապես դրանց հավաքածուն ունեն»,- գործակալությանը հայտնել է Քրիստիան Քելինը՝ քաղաքացիության հարցերով խորհրդատու Henley & Partners ընկերության ղեկավարը:

Գործակալությունը որպես «ամենաթանկ» ճանաչել է Ավստրիայի քաղաքացիությունը: Որպեսզի ավստրիական անձնագիր ունենաք, պետք է տեղի տնտեսությունում 27.75 միլիոն դոլար ներդրում անեք: Երկրորդ հորիզոնականում ավելի քան 10 անգամ ցածր գնով հայտնել է Կիպրոսը, որի քաղաքացիությունը կարելի է «ձեռք բերել» 2.375 միլիոն դոլարով: Առաջատար եռյակը եզրափակում է Մալթան, որի անձնագիրը ներդրողների համար կարժենա 1.065 միլիոն դոլար:

«Ամենաէժան» քաղաքացիությունները, պարզվում է, Սենթ Լուիսի, Դոմինիկայի ու Անտիգուա և Բարբուդայինն են: Դրանք արժեն 100 000 դոլար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ