21 07 2018

Պրանկերը պատմել է՝ ինչպես և ինչու են կատակել Փաշինյանի անունից

Պրանկերը պատմել է՝ ինչպես և ինչու են կատակել Փաշինյանի անունից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց` ինչ է մտածում իր անունից զանգող պրանկերների մասին։ Նա խոստովանեց, որ այդ հեռախոսազրույցների մեջ կա հումորի բաժին, բայց դրանք այդքանով չեն վերջանում։ Պրանկեր Վովանն էլ (Վլադիմիր Կուզնեցովը) Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` ինչպես ու ինչու են կատակել Փաշինյանի անունից։

Ինչո՞ւ հենց Փաշինյանը

Հարցին` ինչու են պրանկերները հենց Փաշինյանին ընտրել, Կուզնեցովը պատասխանում է` ոչ մի անձնական բան։

«Վարչապետի ընտրությունը կապված էր Հայաստանում կայացած իշխանափոխության հետ։ Մեզ համար կարևոր էր, որ այդ մարդը կապված չի եղել նախորդ վերնախավի, Հայաստանի նախորդ ղեկավարության հետ»,- ասաց Կուզնեցովը։

Նրա խոսքով` եթե մարդն իշխանության է եկել թեկուզև խաղաղ, բայց հեղափոխության միջոցով, կարելի է ենթադրել, որ սկզբնական փուլում նա Եվրոպայի և այլ երկրների դիվանագիտական գերատեսչությունների կոնտակտներ ու «նրանց վրա» դուրս գալու ճանապարհներ կարող է չունենալ։ Այդ պատճառով էլ այլ երկրներում կարող էին նորմալ համարել, որ իրենց գրում կամ զանգում է հենց Փաշինյանի օգնականը կամ քարտուղարը։

«Իշխանության գալու այդպիսի ձևը մեզ համար լավ հնարավորություն էր։ Կարևոր չէ` ինչ է կատարվել Հայաստանում կամ մի այլ տեղ, մի երկիր է պետք, որի անունից կարելի է զանգել Եվրոպա։ Եթե դա Հայաստանն է, ինչո՞ւ ոչ։ Մեկ այլ օրինակ կարող էր լինել Վրաստանը»,-ասաց Կուզնեցովը։

Վովանը խոստովանեց, որ Հայաստանի իրավիճակը հենց ինքնին հետաքրքիր էր պրանկերների համար։ Հետաքրքիր էր` ինչպես են նոր իշխանությունները դրանից հետո կառուցելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, կարծիք կար, որ Հայաստանի «թավշյա հեղափոխության» հետևում կանգնած էին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։

Ուսումնասիրել են կենսագրությունն ու կապերը

Զանգելուց առաջ կատակասեր տղաները ստուգել են` իրենց «զոհը» ծանոթ է Փաշինյանի հետ, թե ոչ։ Նրանք ուսումնասիրել են ՀՀ վարչապետի կենսագրությունը, երկրի քաղաքական իրավիճակը, պրանկի «զոհերի» հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, ստուգել են լեզուների իմացության մակարդակը։

Ապրիլի վերջին Վովանն ու Լեքսուսը Հայաստան են եկել։ Պրանկերի խոսքով` Երևանը հետաքրքիր քաղաք է, նրանք հասցրել են Հայաստանի պատմության թանգարան այցելել, շփվել Փաշինյանի կողմնակիցների հետ, ծանոթացել երկրում տիրող իրավիճակին։

«Երբ ծանոթացանք երկրի մշակութային ու քաղաքական կյանքին, մեզ ավելի հեշտ էր Հայաստանի վարչապետի անունից ներկայանալ»,- ասաց Վովանը:

Պրանկերը վստահեցրեց` առաջիկայում չեն պատրաստվում Հայաստանի վարչապետի անունից որևէ մեկին զանգել, իրենց մոտ եղած բոլոր ձայնագրություններն էլ արդեն հրապարակվել են։

Նյութն ամբողջությամբ կարդացեք Sputnik Արմենիայում:

Նրա խոսքով`եթե մարդ

Նն իշխանության է եկել թեկուզև խաղաղ, բայց հեղափոխության միջոցով, կարելի է ենթադրել, որ սկզբնական փուլում նա Եվրոպայի և այլ երկրների դիվանագիտական գերատեսչությունների կոնտակտներ ու «նրանց վրա» դուրս գալու ճանապարհներ կարող է չունենալ։ Այդ պատճառով էլ այլ երկրներում կարող էին նորմալ համարել, որ իրենց գրում կամ զանգում է հենց Փաշինյանի օգնականը կամ քարտուղարը։

«Իշխանության գալու այդպիսի ձևը մեզ համար լավ հնարավորություն էր։ Կարևոր չէ` ինչ է կատարվել Հայաստանում կամ մի այլ տեղ, մի երկիր է պետք, որի անունից կարելի է զանգել Եվրոպա։ Եթե դա Հայաստանն է, ինչու՞ ոչ։ Մեկ այլ օրինակ կարող էր լինել Վրաստանը», — ասաց Կուզնեցովը։

Վովանը խոստովանեց, որ Հայաստանի իրավիճակը հենց ինքնին հետաքրքիր էր պրանկերների համար։ Հետաքրքիր էր` ինչպես են նոր իշխանությունները դրանից հետո կառուցելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ, ինչպես նշեց մեր զրուցակիցը, կարծիք կար, որ Հայաստանի «թավշյա հեղափոխության» հետևում կանգնած էին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։

Ուսումնասիրել են կենսագրությունն ու կապերը

Զանգելուց առաջ կատակասեր տղաները ստուգել են` իրենց «զոհը» ծանոթ է Փաշինյանի հետ, թե ոչ։ Նրանք ուսումնասիրել են ՀՀ վարչապետի կենսագրությունը, երկրի քաղաքական իրավիճակը, պրանկի «զոհերի» հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, ստուգել են լեզուների իմացության մակարդակը։

Ապրիլի վերջին Վովանն ու Լեքսուսը Հայաստան են եկել։ Պրանկերի խոսքով` Երևանը հետաքրքիր քաղաք է, նրանք հասցրել են Հայաստանի պատմության թանգարան այցելել, շփվել Փաշինյանի կողմնակիցների հետ, ծանոթացել երկրում տիրող իրավիճակին։

«Երբ ծանոթացանք երկրի մշակութային ու քաղաքական կյանքին, մեզ ավելի հեշտ էր Հայաստանի վարչապետի անունից ներկայանալ», — ասաց Վովանը։



Read more: https://armeniasputnik.am/armenia/20180720/13370744/armenia-nikol-pashinyan-pranker.html

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ