«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոսկու աշխարհ» տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը ԴԱՀԿ-ի հետ կռիվ է տալիս: Թերթին հայտնի է դարձել, որ 2018 թվականի հուլիսի 12-ին «Վաղարշ և որդիներ» կոնցեռն ՍՊԸ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության՝ պահանջելով որպեսզի դատարանը ԴԱՀԿ ծառայության՝ հուլիսի 3-ի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչի, կազմված արձանագրությունը վերացնի և առգրավված գույքերը հայցվորին վերադարձնելուն պարտավորեցնի: Դատելով իրավիճակից՝ ԴԱՀԿ-ն առգրավել է «Ոսկու աշխարհի» սեփականատիրոջ գույքը »,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը