17 07 2018

Անվճար ջրի երկիր. արաբ բլոգերը՝ Հայաստանի մասին



Հայաստանում ճամփորդող արաբ-իսրայելցի հայտնի բլոգեր Նուսեյր Յասինը՝ Nas Daily բլոգի հեղինակը, տեսանյութ է նկարահանել Երևանի ցայտաղբյուրների մասին, հայտնում է Rusarminfo-ն:

«Սրանք ջրի շատրվաններ են, որոնք կարող են խնայել մեր ժամանակը, քանի որ դրանք հազարներով են: Դրանց կառուցման համար ծախսվել են մարդկանց գումարները, այժմ մարդիկ չպետք է գումար ծախսեն, որպեսզի ջուր գնեն խանութներից: Սա անվճար ջրի երկիր է, հայերենով նրանք այս շատրվանները «պուլպուլակներ» են անվանում, իսկ ես այն անվանում եմ հանճարեղ համակարգ, որն օգնում է խուսափել պլաստիկ իրեր օգտագործելուց, գումար և ջուր ծախսելուց»,- իր տեսանյութում պատմում է բլոգերը:

Նուսեյր Յասինը նաև այլ տեսանյութեր է նկարահանել Հայաստանի մասին, որոնցից մեկում նա պատմում է ծխելու սովորությունից ազատվելու անհրաժշտության մասին, որը ոչ միայն վնասում է առողջությանը, այլև շատ մեծ գումարներ է խլում ծխողից:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ