16 07 2018

Կոկորդիլոսների սպանդ՝ ընկերոջ մահվան համար

Կոկորդիլոսների սպանդ՝ ընկերոջ մահվան համար

Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգի Սորոնգ քաղաքի բնակիչները վրեժխնդիր են եղել իրենց մահացած ընկերոջ համար՝ սպանելով տեղի ֆերմայի բոլոր կոկորդիլոսներին: Այս մասին տեղեկացնում է The Jakarta Post-ը։

Սուգիտոյի գործարաններից մեկի աշխատակիցը անասունների համար խոտ էր հավաքում կոկորդիլոսների ֆերմայի տարածքում: Այդ ժամանակ գիշատիչը հարձակվել է նրա վրա։ Տեղի բնակիչները լսել են նրա ճիչերը, բայց երբ հասել են օգնության, նա արդեն մահացած է եղել։

Տղամարդու հուղարկավորությունից հետո նրա ընկերները շտապել են ֆերմա և սպանել 292 կոկորդիլոսի՝ վրեժ լուծելով իրենց ընկերոջ մահվան համար։ Տղամարդիկ զինված են եղել դանակներով։ 

«Նրանք բռնում էին կենդանիներին, դուրս հանում ափ ու սպանում։ Գարշելի էր այդ ամենին նայելը»,- պատմել է սպանդին ականատես եղած բնակիչներից մի կին: Բնապահպաններն արդեն անդրադարձել են դեպքին՝ հայտնելով իրենց վրդովմունքը տեղի ունեցած դեպքի հարցով։

Բնապահպանները նաև նշել են, որ իրենց ընկերոջ մահվան համար վրեժխնդիր եղած տղամարդիկ խախտել են աձնական գույքի անձեռնմխելիության օրենքը, քանի որ կոկորդիլոսների ֆերմայի սեփականատերերն ունեցել են այդտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ բոլոր թույլատվությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ