07 07 2018

Նախարարը ենթականերին հիշեցնում է՝ Մեռելոցին տանը չմնան

Նախարարը ենթականերին հիշեցնում է՝ Մեռելոցին տանը չմնան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բուժաշխատողներին հիշեցրել է, որ երկուշաբթի օրը՝ հուլիսի 9-ին, պետք է աշխատել։

«Ուզում եմ բոլորին և հատկապես բուժաշխատողներին հիշեցնել, որ աշխատանքային օր տեղափոխելու մասին կառավարության որոշում չի ընդունվել։ Եկող երկուշաբթին սովորական աշխատանքային օր է», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Թորոսյանը:

Նշենք, որ Վարդավառին հաջորդող երկուշաբթին Մեռելոց է, սակայն ի տարբերություն նախորդ անգամների՝ այս տարի Մեռելոցը լինելու է աշխատանքային օր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ