Արարատի մարզում՝ Լանջանիստի ոլորաններում հունիսի 19-ին պաշտպանության նախարարությանը պատկանող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: 5 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Համաձայն ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի, վիրավորները թեթև վնասնվածքներ են ստացել: Նրանք ժամկետային զինծառայողներ են և սպաներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը