19 06 2018

Գագիկ Ծառուկյանը չի ուզում, որ իր որդուն տարկետում տրվի

Գագիկ Ծառուկյանը չի ուզում, որ իր որդուն տարկետում տրվի

Գագիկ Ծառուկյանին ներկայացվել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է Կառավարությանը՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունք տրամադրելու միջնորդությամբ:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացնում է, որ նույն պահին Գագիկ Ծառուկյանը դիմել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և Կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով:

Տոնոյանը հիշեցնում է, որ Գագիկ Ծառուկյանի որդին ուսանում է անվճար համակարգում և օրենքով սահմանված կարգով մինչ 2021 թվականը օգտվում է տարկետման իրավունքից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ