02 06 2018

ՀՀ քաղաքացիները երկարաձգված անձնագրով չեն կարող մուտք գործել Ղազախստան

ՀՀ քաղաքացիները երկարաձգված անձնագրով չեն կարող մուտք գործել Ղազախստան

Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ, համաձայն Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի կողմից սահմանված կարգի, Ղազախստանի տարածքում անվավեր են ճանաչվում օտարերկրացիների այն անձնագրերը, որոնց վավերականության ժամկետը երկարաձգված է: 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն և Հայաստանի քաղաքացիներին զգուշացնում, որ վավերականության ժամկետն երկարաձգված անձնագրերով նրանք չեն կարող մուտք գործել Ղազախստանի տարածք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ