2017-ին նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 888 մլն դրամ, ճշտված պլանը կազմել է 4 մլրդ 626 մլն դրամ: Փաստացի ծախսը կազմել են 3 մլրդ 998 մլն դրամ: Բյուջեի կատարողականը կազմել է 83,93 տոկոս: Այս մասին ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Նա ասաց, որ 2017 թվականի ընթացքում կատարված ծախսի արդյունքում առաջացել են 619 մլն դրամի տնտեսումներ: Կրճատվել է 81 հաստիքային միավոր, գործուղումների ծախսերից տնտեսվել է 97 մլն դրամ, էներգետիկ ծառայություններով` 35 մլն դրամ:
Նախագահականից օտարվել է 20 ծառայողական մեքենա:
Նախագահը շքանշաններով, մեդալներով է պարգևատրել և կոչումներ շնորհել 727 անձանց, նախագահի մրցանակներ են շնորհվել 92 անձի, նախագահի պետական մրցանակներ են շնորհվել 12 անձի, նախագահի շնորհակալագրերով է պարգևատրվել 38 անձ:
Էմիլ Տարասյանը չկարողացավ պատասխանել պատգամավորի հարցին, թե որքան գումար է ծախսվել «նոր, անլիազոր նախագահի» նստավայրի վերակառուցման, նորոգման համար:
Նախագահի աշխատակազմը, համաձայն ղեկավարի տեղակալի, համալրված է 50 տոկոսով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը