16 05 2018

Այգին քաղաքապետարանը «բարեկարգում է» բազմաթիվ ծառեր հատելով. լուսանկարներ. Տեսանյութ



Երևանի Իտալիայի փողոցում գտնվող Ուռենիների պուրակում հատվել են տասնյակ ծառեր: Այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում, կատարվում է պուրակի բարեկարգում, նախատեվում է տնկել նաև նոր ծառեր: Նշենք, որ բարեկարգման նախագծում ծառահատման մասին որևէ կետ չի եղել: 
Սա հարուցել է մի շարք քաղաքացիների զարույթը: Նրանք մայիսի 16-ին բողոքի ակցիա էին կազմակերպել այգու տարածքում:

Ցուցարարները պատռում էին այգին շրջապատող պաստառները, որպեսզի դրսից երևա, թե ինչ իրավիճակ է ներսում, որտեղ արդեն ոչ մի ծառ չի մնացել:

Այգին բարեկարգվում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ծրագրով:

«Վարդանյան ընտանիք» հիմնադրամի արձագանքը

«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը հայտնում է, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին: Տարածքը հիմնադրամի կողմից վարձակալված չէ, և շարունակում է համարվել համայնքային սեփականություն: Հիմնադրամի պայմանը եղել է մեկը` այգու տարածքում 99 տարով պետք է արգելվի որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն և այն պետք է ծառայի միայն որպես հանգստի գոտի երևանցիների համար: Այգու սպասարկումն ու խնամքը մշտապես իրականացնելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ 48 ծառ վերատնկվել և վերատնկվելու է այգու եզրային հատվածում: Արդյունքում ծառերի քանակը քառապատկվելու է, իսկ կանաչ տարածքը կրկնապատկվելու է:

Մանրամասները` տեսանյութում: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ