Մայիսի 13-ին Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը տեղափոխվել է Երևան: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ 20-ամյա զինծառայողը հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:
Շամխալ Պետրոսյանի վիճակը գնահատվում է ծանր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը